Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Մայիսի 6-ի ցերեկը, 7-10-ին, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին և 0-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Մայիսի 06-11-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
