Կոշտ գործողություններ՝ Հաղաթանակ կամուրջի մոտ․ ոստիկանական մեծաթիվ ուժեր են ներկա

«Դիմադրություն» ակցիայի մասնակիցները փակել են Հաղթանակ կամուրջը։ Երթևեկությունը կանգնել է հարակից փողոցներում։ Տեղում մեծաթիվ քանակությամբ ոստիկանության զորքեր են կուտակված։

Ազագյին ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կարող են իրենք երթը շարունակել, իսկ ոստիկանները փակ պահեն փողոցը, քանի որ գնալով շատանում են։

Ոստիկանների և ցուցարարների միջև բախում սկսվեց։ Իշխան Սաղաթելյանը կոչ էր անում չտրվել սադրանքներին, հանգստություն պահպանել, սակայն իրավիճակը վերահսկել հնարավոր չեղավ։

Ոստիկանությունը քաղաքացիների բերման ենթարկեց։ Քիչ անց իրավիճակը հանդարտվեց և ցույցի մասնակիցները շարունակեցին իրենց երթը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել