Երևանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 6-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես Բենց E240» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 22.43-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էր:

Հուլիսի 13-ին հրդեհային տեսչությունից ստացվել է հաղորդում, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի հաղորդալարերի կարճ միացումը և նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել