Սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ». Վիլեն Գաբրիելյան

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բարև ձեզ, ընկերներ։

Եկել եմ ասեմ, որ այսօր մի քիչ գրելու եմ մի քանի երևույթի մասին:

Առաջին երևույթը. Մարդուն, որին չես ընդունում, կամ չես սիրում «թուրք» անվանել որպես վիրավորանք օգտագործելը:

Իմ կարծիքով սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ», և որը ձևավորվում և արտահայտվում է իրականում ոչ թե վշտի, կամ ցասումի, կամ կամքի, կամ էլ այլ նմանատիպ զգացմունքների պատճառով, այլ բացառապես վախի հիման վրա:

Իսկ ես վախը համարում եմ շատ առանցքային զգացմունք, որի հիման վրա մարդը կարող է ձևավորել և ճիշտ ուղղորդել իր ներուժը, եթե, իհարկե, գիտակցում է այդ զգացմունքի իրական էությունը և կարևորությունը:

Քաղաքական առումով սա ևս չեմ կարող ընկալել, քանզի ատել մի ամբողջ ազգ նշանակում է՝ դրսևորել էթնիկ զտման և ատելության էլեմենտներ: Այսինքն, այդպես արտահայտվելիս, ես ոչնչով չեմ տարբերվելու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը Հայ ազգի հանդեպ մշակել և իրագործել է ցեղասպանություն:

Եվ մարդկային առումով, սա ևս չեմ կարող հասկանալ, առավել ևս, որ տարիներ շարունակ, թեկուզ միջնորդավորված, բայց Թուրքիայի հետ ունեցել ենք հարաբերություններ և շփումներ, թե՛ անձնային, թե՛ տնտեսական, թե՛ այլ մակարդակներում:

Այսինքն, եթե մեկը մեկին «թուրք» ա անվանում, ըստ իս նշանակում է թուրքի հետ կապված ցանկացած բան իր համար պետք է մերժելի լինի և սկզբունքորեն անընդունելի: Ուստի, այս առումով, դա նշանակում է, որ տասնամյակներ շարունակ բոլորս դրսևորել ենք անսկզբունքայնություն:

Ըստ այդմ, այսպես թե այնպես Հային որպես վիրավորանք «թուրք» անվանելը կեղծիք է, պաթոսի և վախի վրա հիմնված հոգեբանական հնարք, որի միջոցով փորձ է արվում արթնացնել զգացմունքներ: Իսկ երբ տրվում ես զգացմունքներիդ, առավել ևս, որի հիմքը նման մասշտաբի ոճրագործություն է ընկած, ապա սկսում է մթագնել քո գիտակցությունը: Իսկ երբ մթագնում է գիտակցությունդ, սկսում ես գործել սխալներ:

Միևնույն է, մի օր դառնալու ենք, ոչ թե քաղաքականացված, այլ քաղաքական ժողովուրդ:

Շնորհակալություն ուշադրության համար

Շարունակելի…

Հարգանքով՝ նավակ Ճոճողը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել