Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 2-ի ցերեկը, 3-ին կեսօրից հետո, 4-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մայիսի 2-ի ցերեկը, 3-ին կեսօրից հետո, 4-7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 03-04-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել