ԵՊՀ-ի ուսանողների 85 տոկոսը միացել է դասադուլին․ «Հայաստան» դաշինք

Այսօր՝ մայիսի 2-ին ԵՊՀ-ի ուսանողության ընդհամենը 15%-ն է մասնակցել դասերին, հայտնում են «Հայաստան» դաշինքից։

«Մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում «Դիմադրության» շարժումը անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ է իրականացրել, որին նաև մանսակցել են ուսանողները»,-նշվում են դաշինքից։

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։

Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել