Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի՝ քաղաքացուն ոտքով հարվածելու տեսանյութը

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում, Iravaban.net-ին հայտնում է դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել