Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գծում ժամը 12։00-ի դրությամբ աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 7 րոպե է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատում էր 3 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 5 րոպե էր»,-ասաց նա։