Ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Ես հասցրեցի բերման ենթարկվել ու իհարկե ազատ արձակվել, ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին:

Այնուհետև, հերթական փակ փողոցի մոտով անցնելիս՝ օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել