Մենք մինչև մայիսյան հաղթանակի օրերը Հայաստանի ներքին թշնամուն պետք է վռնդենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մայիսյան հաղթանակները տոնենք առանց դավաճանների։ Մեր գործը մեր ժողովրդի ցասումը կազմարկերպելն ու ուղղորդելն է։ Մարդիկ ինքնակամ դուրս են եկել և շարունակում են դուրս գալ։ Փողոցներում կրկին շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Այս ակցիները կշարունակվեն մինչև ժամը 2-ը։ 2-ից հետո բացելու ենք ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները ժամը 18։00-ին գան Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ տեղացող անձրևն էլ պատահական չէ․ «Անձրևը գալիս է մեր գործողություններին զուգահեռ ու դրանից հետո էս կեղտը էս երկրից մաքրելու ու տանելու»։
Սաղաթելյանը մարդկանց հորդորեց օրը այնպես կազմակերպել, որ հրապարակում անընդհատ մարդիկ լինեն։