Մայրաքաղաքում ընթացող անհնազանդության ակցիաներով պայմանավորված կան փակ փողոցներ։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Iravaban.net-ին հայտնում է, որ մետրոպոլիտենն այս պահին աշխատում է գերբեռնված ռեժիմով։
«Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատում է 3 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 5 րոպե է»,-նշել է նա։