Երևանի մի շարք փողոցներ փակ են։ Ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ փակելով ճանապարհները։ Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Վազգեն Սարգսյան-Խորենացի խաչմերուկում է, որտեղից մի քանի քաղաքացիների ոստիկանները բերման ենթարկեցին։
«Գետնին էին տապալել քաղաքացուն, էնպիսի վայրագ ձևով են բերման ենթարկում․․․։ Վերնազգեստը ձեռքիս է մնացել»,-ասաց նա։
————
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց․ «Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։ Վաղը Կենտրոն համայնքում հատկապես, որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրեցնակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին պատճառվելիք անհարմարությունների համար։