Փակ է Երևանի Խանջյան փողոցը․ բողոքի ակցիայի մասնակիցները փողոցը փակել են քայլերթի միջոցով

Փակ է Երևանի Խանջյան փողոցը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փողոցը փակել են քայլերթի միջոցով։ Այստեղ են Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», կոչ անում մյուս քաղաքացիներին միանալ իրենց։

————

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց․ «Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։ Վաղը Կենտրոն համայնքում հատկապես, որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրեցնակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին պատճառվելիք անհարմարությունների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել