Ոստիկանությունը հենց հիմա վայրագություն է անում․ Աննա Մկրտչյան

Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքացիներն իրենց խաղաղ անհնազանդության ակցիան իրականացնեն․ այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Հերացի—Կորյուն խաչմերուկում իրականացվող ակցիայի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ցուցարարները 08։30-ից մի շարք փողոցներ են փակել։

«Ոստիկանությունը հենց հիմա վայրագություն է անում ուղիղ Նիկոլի հրամանով»․-ասաց նա։

Ոստիկանները շղթա կազմելով ու հրելով հեռացրին ցուցարարներին փողոցի երթևեկելի մասին։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով կան բերման ենթարկվածներ։

————

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց․ «Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։ Վաղը Կենտրոն համայնքում հատկապես, որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրեցնակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին պատճառվելիք անհարմարությունների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել