Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին՝ գրելով.

«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։

Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ նեկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով, որպես վերջին հնարավորություն»։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքի ժամանակ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հայտարարեց, որ նրանց տրվում է վերջին հնարավորություն:

«Դուք ունեք պատմական շանս, ձեր սխալն ուղղել ու կանգնել ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու, հետագայում ուշ է լինելու, հասկացեք և առաջիկա մեկ–երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել