«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ բախումներ եղան ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև:
Ստեղծված միջադեպը հարթելու համար խառնվեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը և ասաց, որ պատրաստվում են ամբողջ հրապարակում վրաններ տեղադրել:
Այդտեղ էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանում ցնցումներ կարող է ուզել միայն թուրքը, ադրբեջանցին և նրանց տանդեմին սպասարկողները: Սա մեր ոստիկանների և երեխաների պայքարն է: Այստեղ բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են: Հայաստանում սևեր և սպիտակներ չպետք է լինի: Պետք է բոլորը լինեն եռագույն:
Ես, որ ստեղ եմ ոչ մի ոստիկանի ոչ մի բան չի լինի»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: