Ասում են Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերել: Այս ցույցի ավտոբուսներով միայն Նիկոլ Փաշինյանն է ոստիկաններ բերել: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց.
«Այստեղ են Արցախցի մեր քույրերն ու եղբայրները, որոնք քո պատճառով տուն ու տեղ չունեն:
Ախր քեզ ով է ներշնչել, որ դու սպիտակ ես, իսկ մենք՝ սև: Բոլորիս արյունն էլ կարմիր է և բոլորս հայ ենք: Բոլորս մեր երկրի համար խաղաղություն ու բարեկարգություն ենք ուզում»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: