Բուլղարիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի որդին՝ Սուրեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հորս՝ Արմեն Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենա Վաշինգտոն քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, մայիսի 2-ին ժամը 12:30:
Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ»,- գրել է նա:
Հիշեցնեն, որ Արմեն Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն էր:
Իրավաբան.net-ը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը:
Ծննդյան թիվ և վայր՝ 1958թ. մարտի 20, ք. Վանաձոր
Կրթություն՝ 1978թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1981թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:
1995թ. ավարտել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի Ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա):
2002թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Սևծովյան անվտանգության ուսումնական ծրագրին:
Աշխատանքային գործունեություն՝
1981-1982թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես բաժնի ավագ տեսուչ:
1982թ-ից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, իսկ 1991թ.-ից` ՀՀ Զինված ուժերում:
1994թ-ից ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումներում` հաջորդաբար զբաղեցնելով բաժնի վարիչի տեղակալի, բաժնի վարիչի, արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
1998-1999թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնը:
1999-2002թթ. ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ
2002-2008թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդի պաշտոնը:
2008-2016թթ․ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2009-2013թթ․ Վիետնամում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2009-2014թթ․ Հարավային Կորեայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2010-2016թթ․ Սինգապուրում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2013-2016թթ․ Մոնղոլիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2016-2020թթ․ Բուլղարիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Սոֆիա)
Շքանշաններ՝
Պարգևատրվել է ԽՍՀՄ և ՀՀ ՊՆ մի շարք մեդալներով, ինչպես և ՉԺՀ ՊՆ մեդալով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա: