Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում մայիսի 1-ին, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 1-ին, 2-ին, 3-ի ցերեկը, 4-5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել