Հիշեցնեմ պատգամավոր աշխատող ու պետբյուջեից աշխատավարձ ստացող մեր գործընկերներին, որ վաղը ԱԺ խորհրդի նիստ է. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արեք ձեր հանրահավաքն ու ակցիաները: Դա ձեր իրավունքն է, բայց հիշեք, որ ձեր իրավունքներն անսահմանափակ չեն, և որ ձեր տեսակետը չկիսող ու թվով ձեզ մի քանի անգամ գերազանցող մարդիկ նույնպես ունեն իրավունքներ:

Մեկ էլ հիշեցնեմ պատգամավոր աշխատող ու պետբյուջեից աշխատավարձ ստացող մեր գործընկերներին, որ վաղը ԱԺ խորհրդի նիստ է, իսկ մյուս օրը սկսվում են լիագումար նիստերը:

Լիքը նախագծեր ու աշխատանք կա:

Մենք աշխատելու ենք՝ անկախ նրանից, դուք կլինեք ԱԺ շենքում, փողոցում, թե մոտակա սրճարաններում: Աշխատելու ենք, ինչպես մեր հարյուր հազարավոր աշխատող հայրենակիցները՝ ուսուցիչ, բժիշկ, տաքսու վարորդ, գործարար, ոստիկան, գիտնական….

Որովհետև հայրենիքը սիրում ու ուժեղացնում են աշխատելով՝ ամեն մեկն իր տեղում, իր գործը ճիշտ ու պատասխանատու անելով:

Շնորհավոր Մայիսի 1-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել