Ասում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։

Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։

Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։

Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։

Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։

Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։

Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։

Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել