Այն բոլոր ուժերը, որոնք իրենց ձայնն են բարձրացրել միանալու են իրար և շարժվելու են միասնական ճանապարհով․ այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Արդեն մի քանի օր է Ազատության հրապարակում հացադուլ են իրականացնում երկու ազատամարտիկնեև, որոնք լուռ իրենց ձայնն են բարձրացրել և ասաում են՝ համաձայն չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Համաձայն չեն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը գնա միակողմանի զիջումների։
Ես այսօր մոտեցա նրանց, երկու ընկերներ են, որոնցից մեկն առողջական խնդիրներ ունեցավ շտապօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց։ Նրա ընկերոջը խնդրում եմ, հորդորում եմ, որ դադարեցնի հացադուլը և միանա մեր պայքարին»,-ասաց նա։
Մյուս ազատամարրտիկը հայտարարեց, որ Վանեցյանի հորդորով դադարեցնում է հացադուլը և միանում պայքարին։