«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Համախմբումը մայիսի 1-ին` ժամը 16։00-ին, կլինի Ֆրանսիայի հրապարակում։ Պետք է վեր կանգնել խմբային, կուսակցական ու անձնական բնույթի նկատառումներից ու շահերից։Վտանգված է Արցախը, վտանգված է հայոց պետականությունը։
Յուրաքանչյուրդ հիմա պետք է լինեք որոշիչ ուժ` ներկա իշխանություններից ձերբազատվելու, մեր հայրենիքը դժվար շրջանից հանելու համար։ Համախմբմամբ պետք է պայքարել Արցախի փրկության, Հայաստանի պետականության պահպանման համար։
Յուրաքանչյուրիս ներկայությունը կարևոր է»: