Չեմ կարծում, որ կա մարդ, ում երակներով հոսում է հայի արյուն և դեմ է այս օրակարգին․ Արթուր Վանեցյան

Ապրիլի 17-ին եկա Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ եկել եմ, որպեսզի հանուն մեր մեծ հայրենիքի, Հայաստանի, Արցախի և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայի համար պայքար սկսեմ․ այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Առաջին օրվանից սկսած յուրաքանչյուր օր ունեցանք աճող դինամիկա, մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ։ Յուրաքանչյուր օր մեր բողոքի, իրազեկման ակցիաների թիվն ավելացավ, դրա հետ զուգահեռ սկսվեց ապակենտրոն ցանցային պայքարը ողջ հանրապետությունում, որը, կարծում եմ, երեկվա դրությամբ ուներ շատ լավ ու դրական մի իրավիճակ, երբ մարդիկ հասկացել են, որ էլ այս իշխանություններին հանդուրժել պետք չէ և օր առաջ այս իշխանություններից ազատվել»,-ասաց նա։

Նա անհատապես շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս օրերին գնացել են Ազատության հրապարակ, իրեն ուժ ու վստահություն են տվել, հավատացրել, որ մենակ չէ։

«Կարճ ժամանակում ունենալու ենք մեր ուզածը, իսկ մեր ուզածը շատ պարզ է։ Ես չեմ կարծում, որ կա մարդ, ում երակներով հոսում է հայի արյուն և դեմ է այս օրակարգին»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Այսօր ավարտվում է պայքարի երկրորդ փուլն ու վաղվանից՝ մայիսի 1-ից սկսում են պայքարի 3-րդ՝ վճռական փուլը։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 16։00-ին հանրահավաք է հայտարարված Երևանի Ֆրանսիայի հրապարկում։ Այդ ժամին Երևան կմտնեն նաև մարզերից 4 ուղղություններով եկող մեր քաղաքացիների երթերը։ Մենք բոլորս Ազատության հրապարակում հավաքվում են 15։30 և բոլորս երթով շարժվում Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել