Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցներից մեկի տնօրենը գործուղվել է Ավստրիա՝ Ինսբուրգ և Քլանգերֆուրտ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 25-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցի տնօրենը գործուղվել է Ավստրիա։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ ասվում է․

«Հաշվի առնելով «Իմ իրավունքը-ներառական կրթությունը Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակում ավստրիական «Կարիտաս» հասարակական կազմակերպության կողմից ստացած հրավերը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.

1. «Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Խոսրովյանին` 2022թ. ապրիլի 26-ից մայիսի 6-ը գործուղել Ավստրիայի Հանրապետության Ինսբուրգ և Քլանգերֆուրտ քաղաքներ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Անահիտ Խոսրովյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունները դնել դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Օֆելյա Ասատրյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել