Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 26-ին արձանագրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

Iravaban.net-ը հայտնում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Աշոտ Առուշանյանն ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել