Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, իրականացվել է 2833 թեստավորում, առողջացել է 12 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է հիվանդության ընդհանուր 422․867 դեպք, որոնցից 411․050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1․512 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8․622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3․051․264 թեստավորում: