Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, եթե հանգեցնի իրավիճակի կայունացման, կարող է ունենալ դրական հետևանքներ։ Բայց դա չի կարող լինել Արցախի հաշվին, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հաշվին։ Սա կարմիր գիծ է, որի հատումը կբերի անկանխատեսելի հետևանքների։
Արցախը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, բայց երբեք ադրբեջանական ստրկության տակ չի լինի, երբեք չի համաձայնվի լինել ադրբեջանական իրավազորության տակ»,- գրել է նա: