Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում միացել եմ խարույկի շուրջ զրույցին հերոսական Սարդարապատից դեպի Երևան եկող խմբի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում: Շարժման 4 խումբ էլ քայլերթով Երևան է գալիս Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։
Ըստ երթը ղեկավարող պատգամավորների՝ մայիսի մեկին տեղի կունենա հուժկու հանրահավաք:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ:

