Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին և Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել