«Դիմադրություն» շարժումը վաղը երթ չի իրականացնի. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը երթ չի իրականացնի. վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հանրահավաքն ամփոփելիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ձեր օգնությամբ մեր առջև դրված ծրագրի առաջին փուլը մեծ հաջողությամբ առաջ ենք տարել։

Մայիսի 1-ին այս հրապարակում սևեր ու սպիտակներ չեն լինելու։ Այդ օրվանից սկսած այս հրապարակում կուսակցական, հանրապետական, դաշնակցական, քոչարյանական, վանեցյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ չորս ուղղություններով մարզերից դեպի Երևան շարժվող բազմահազար քաղաքացիները մայիսի 1-ին կլինեն մայրաքաղաքում և կսկսվի իրենց պայքարի վերջնական փուլը:

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում: Ըստ երթը ղեկավարող պատգամավորների՝ նման ակցիաները կշարունակվեն մինչև մայիսի մեկը, որից հետո տեղի կունենա հուժկու հանրահավաք:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել