Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են գլխավոր դատախազության դիմաց իրենց ակցիան։ Նրանց ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ ծնողները պահանջում են՝ դատախազությունը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ներկայացված միջնորդությունն ընդունվի, Նիկոլ Փաշինյանը կանչվի և հարցաքննվի, ինչից հետո ստանա դատավարական կագավիճակ՝ ըստ ցուցմունքի։
«5-օրյա ժամկետը դեռևս չի սպառվել, սպասում ենք, որպեսզի 5-օրյա ժամկետում պատասխանեն։ Հիմա այստեղ են այն բանի համար, որ այժմ հսկող դատախազը գրություն կուղարկի քննիչին, որպեսզի պարզի մեզ դատաիրավական կարգավիճակ տալու հետ կապված ցուցումի կատարման ընթացքը, և թե ինչու չի կատարվել»,-ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ դատաիրավական կարգավիճակ տալու հետ կապված սահմանված ժամկետը 3 օր է, որը կլրանա շաբաթ օրը։
Մանրամասները՝ տեսանյութում