Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:

Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:

Շնորհակալություն հրավերն ընդունելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել