Բերման են ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակիցներ․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ:

Բերման են ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակիցներ:

Ըստ նախնական տեղեկությունների տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:

Տղերքը ավելի պինդ են քան առաջ

Բերման ենթարկվածների թվում են Հայրենիք կուսակցության անդամներ` Արտյոմ Վանեցյանը, Արսեն Նիկողոսյանը և իրենց երկու տասնյակ ուժեղ ընկերները:

Հետ քայլ չի՛ լինելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել