Կառավարությունը ապրիլի 28-ի նիստին որոշում ընդունեց փոփոխություններ կատարել «ՀՀ կառավարության 2020 թ․ սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որի արդյունքում մեղմացվեցին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանփակումները:
Նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային կայուն իրավիճակով և դեպքերի նվազմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում