Դատապարտյալի անվամբ բերված սառնարանից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս. ՔԿԾ

Ապրիլի 26-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Լ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Կ․-ի անվամբ բերված սառնարանը։

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Զննության արդյունքում սառնարանի կողային հատվածներից հայտնաբերել են փայլաթիթեղով փաթեթավորված 16 բջջային հեռախոս, 3 ականջակալ, USB 8 լար և բջջային հեռախոսի մարտկոց։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել