Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց ավտոմեքենաների կայանման համար նախատեսված վճարովի կարմիր գծերը

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ ապրիլի 26-ին, իրազեկման ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում: Այս անգամ քայլերթը սկսվել է Սասունցի Դավթի արձանի մոտից:

Քայլերթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց Տիգրան Մեծ պողոտայի ճանապարհի ավտոմեքենաների կայանման համար նախատեսված վճարովի կարմիր գծերը:

«Չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբել է, մոլորեցրել ու իշխանության եկել: Հիշում եք առաջին խոստումները. տեսախցիկները հանելու եմ, կարմիր գծերը վերացնելու եմ: Ինքը խաբել է ձեզ, չի վերացրել և չի անելու: Եկեք պայմանավորվենք ու մենք իր խոստումները, որոնք նա չորս տարի առաջ մինչև իշխանության գալը խոստացել է, կատարենք»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել