Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնորղների և հարազատների իրականացրած բողոքի ակցիային ներկա էր նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Iravaban.net-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենք պետք է սատարեն այսպիսի հավաքներին։
«Առանց չափազանցնելու՝ այս և նմանատիպ հավաքներից է կախված մեր երկրի ապագան։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց որդիները մեր երկրի համար արյուն են տվել։ Անկախ նրանից՝ ով ինչ քաղաքական կարգավիճակ ունի հասարակության մեջ, բոլորիս պարտք է սատարելու նրանց»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։