Երեխան ընկել է գետը. ԱԻՆ

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել