Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին որոշում է ստերագրել, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետը կգործուղվեն Իտալիա՝ Պալերմո։
Որոշման մեջ ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
Լուսանկարում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը