Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով կորոշվի հաղթողը, ով կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի արդյունքներով ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեն գործող նախագահ Էմանուել Մակրոնի, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, և Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենի միջև։

Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48,7 միլիոն ֆրանսիացի։ Մակրոնն ու նրա կինը քվեարկելու են հյուսիսային Լե Տուկե առողջարանային քաղաքում, որտեղ գտնվում է նրանց ընտանեկան վիլլան։

Լը Պենը կայցելի Հենին-Բոմոնի ընտրատեղամաս:

Երկրի եվրոպական մասում և Կորսիկայի ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 9:00-ին): Համայնքների մեծ մասում դրանք կփակվեն ժամը 19:00-ին (Մոսկվայի ժամանակով 20:00-ին), սակայն խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում, Բորդոյում և Լիոնում, ընտրողները կկարողանան քվեարկել մինչև ժամը 20:00-ն (Մոսկվայի ժամանակով 21:00-ն):

Ֆրանսիայի պետքարտուղար Գաբրիել Աթալն ավելի վաղ հայտնել էր, որ վերջնական արդյունքները սահմանադրական խորհուրդը կհրապարակի չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, կամ հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Ֆրանսիայի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մինչև մայիսի 14-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել