Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին շաբաթ օրը Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ թուրք լրագրողներին ասել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մենք երեք ամսով թույլտվություն ենք տվել։ Թույլտվությունն ավարտվում է ապրիլին»,-ասել է նա։
Թուրքիան ներգրավված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մեջ. «Մենք մի երկիր ենք, որը չի մասնակցում պատժամիջոցներին։ Եթե ընկերությունը ցանկանում է բիզնեսով զբաղվել, պետք է համապատասխանի մեր օրենքներին և միջազգային իրավունքին»։