Օդեսայում հրթիռային հարված է հասցվել ենթակառուցվածքային օբյեկտներին, հայտնում է քաղաքային խորհուրդը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ագրեսորն առնվազն վեց թևավոր հրթիռ է արձակել Օդեսայի ուղղությամբ, մի քանի հրթիռներ խոցվել են։
«Առնվազն մեկ հրթիռ ընկավ ու պայթեց։ Նրանք մտան տներ։ Արդեն հայտնի է մեկ մահացածի մասին։ Նա իր մեքենայում այրվել է տներից մեկի բակում»,- գրել է Գերաշչենկոն Telegram-ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։