Զատիկի գիշերն Ուկրաինայում պարետային ժամ կգործի

Զատիկի գիշերը՝ ապրիլի 23-ից մինչև ապրիլի 24-ը, ամբողջ Ուկրաինայում պարետային ժամ կգործի, հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն, փոխանցում է Интерфакс-Украина-ն։

Շաբաթ օրը տեսաուղերձում նա ասել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խարկովի, Նիկոլաևի, Խերսոնի շրջաններում պարետային ժամը կտևի շաբաթ օրը ժամը 19։00-ից մինչև կիրակի ժամը 5։00։

Կիևում, Օդեսայում, Կիրովոգրադում, Վիննիցայում, Վոլինում, Ժիտոմիրում, Դնեպրոպետրովսկում, Ռիվնեում, Պոլտավայում, Չեռնիգովում, Սումիում, Չերկասիում, Իվանո-Ֆրանկիվսկում, Լվովում, Տերնոպոլում, Խմելպաթյան քաղաքներում ժամը 23։00-ից մինչև 5։00-ն պարետային ժամ կգործի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել