«Մոսկվա» հածանավի անձնակազմի 27 անդամներ անհետ կորել են․ ՌԴ ՊՆ

Ապրիլի 13-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինամթերքի պայթեցման պատճառով լրջորեն վնասվել է «Մոսկվա» հրթիռային հածանավը։ Անձնակազմի կողմից հրդեհը մարելու փորձերն անհաջող են անցել։

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Նավի գոյատևման համար պայքարի ընթացքում զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի ևս 27 անդամներ անհետ կորել են։ Անձնակազմի մնացած 396 անդամները հածանավից տարհանել են տարածքի Սևծովյան նավատորմի նավերը և տարվել Սևաստոպոլ։

Հիշեցնենք, որ հածանավը խորտակվել է ապրիլի 14-ին, Ուրաինայի «Նեպտում» հրթիռային համալիրի հարվածից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել