«5165 շարժման» անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը

«5165 շարժման» անդամները 30 րոպեով փակել են Ֆրանսիայի հրապարակը։ Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է կոչ անել մարդկանց ոտքի կանգնել, թույլ չտալ Արցախի հանձնումն Ադրբեջանին։

«Մեր տղաները հավերժ ուշացան, կես ժամ էլ դուք ուշացեք։ 30 րոպե պետք է համբերեք, որ ամբողջ Երևանի ու Հայաստանի ուշադրությունը գա Ազատության հրապարակ, որպեսզի բոլորը ոտքի կանգնեն ու թույլ չտան Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Բոլորը ոտքի կանգնեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետև նա է երաշխավորում Արցախի հանձնումը Ադրբեջանին։

Ոտքի ելեք և պայքարեք Արցախի համար՝ ձեր ֆիզիկական ներկայությունն ապահովելով Ազատության հրապարակում»,- հայտարարել են շարժման անդամները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել