Մոսկվայի և Կիևի բանակցությունները դանդաղ են առաջ ընթանում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինական կողմին այդ բանակցությունները, դատելով նրանց հայտարարություններից, այլևս պետք չեն»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ բանակցություններն «արգելակվել են»․ Մոսկվայի վերջին առաջարկներին ուկրաինական կողմը պատասխան դեռ չի տվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։