Նարեկ Մանանդյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնի պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Սոսի Մանանդյանը 2022 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:

Քննչական կոմիտեն ներկայացնում է նրա կենսագրությունը:

Նարեկ Սոսի Մանանդյանը ծնվել է 1991 թվականին: 

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ 

2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ

2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել