ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3000 թափուր աշխատատեղ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։

Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել