Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշել է, որ այսօր հայ հասարակությունն ունի անվստահության, փոխադարձ ատելության հաղթահարման, ինչպես նաև մոբիլիզացիայի խնդիր։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները Ադրբեջանի քարոզչությանը չեն հակազդում, սակայն իրենց անձնական իշխանության խնդիրները տեղեկատվական դաշտում լուծում են։
«Քաղաքացիները պետք է ինքնակազմակերպվեն, համախմբվեն։ Մենք մարդկանց հետո խոսում ենք։ Երկար պրոցես է, ավելի շատ անվստահության պատճառով, բայց կարծես թե հաղթահարվում է»,-նշում է նա՝ հավելելով, որ պետք է Facebook-ը փակել, գալ Ազատության հրապարակ ու մարդկանց հետ խոսել։
Մանրամասները՝ տեսանյութում։